Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Հունվար 24,2020 23:35

Հունվարի 24-ին, ժամը 14:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ ածելիով կտրելով ձեռքի դաստակը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ՝ Կամո Մ.-ն (ծնված 1966 թ.), վնասել է իրեն (գլխի հատվածում վնասվածքներ) և ձեռքերի դաստակները՝ կտրելով երակները: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031