Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրոցներ և նամակներ մեր անդորրը հսկող քաջերին. Բրյուսովի անվան համալսարանի նախաձեռնությունը

Հունվար 27,2020 16:40

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Կրթություն և մասնագիտական մանկավարժություն» ֆակուլտետի նախաձեռնությամբ իրականացվել է ակցիա  նվիրված Բանակի օրվան։

Պատրաստել ենք ծանրոցներ (քաղցրավենիք և այլն), ինչպես նաև նամակներ մեր անդորրը հսկող քաջերին, որոնք ուղարկվել են մարտական հերթապահություն անցկացնող զորամաս։ Նամակների համար շնորհակալություն ենք հայտնում Արմավիրի մարզի Փշատավանի միջնակարգ դպրոցի տնօրինությանը, հրաշք աշակերտներին և ուսուցիչներին։

Ծանրոցները Արցախ հասցնելու համար շնորհակալություն ենք հայտնում «Զինվորի հետ, Զինվորի կողքին» բարեգործական հասարակական կազմակերպությանը։ Շնորհակալություն մեզ աջակցելու համար։

Զինվորնե՛ր և սպանե՛ր,  ցանկանում ենք  անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031