Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի նախագահը ՍԴ-ի շուրջ լարվածության թուլացման կոչ է արել

Փետրվար 03,2020 19:00

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի:

«Ի հաջորդիվ 2019թ. հոկտեմբերի 29-ի հայտարարության՝ ես մտահոգված եմ մնում Հայաստանի Սահմանադրական դատարանի մասնակցությամբ ակնհայտ վեճի կապակցությամբ: Ես կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգություններն այս կապակցությամբ:

Ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկներն առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է մնա իսկապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում ներգրավված դատավորների վրա և պետք է այնպես կառուցվի, որպեսզի ազդեցություն չունենա  ընթացիկ գործերի ելքի վրա:

Վերջին հանրային հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և նպաստավոր չեն լինի իրավիճակի թուլացման համար:

Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:

Ես կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և թուլացնել լարվածությունն այս մտահոգիչ իրավիճակի շուրջ՝ ապահովելու Հայաստանի սահմանադրության բնականոն աշխատանքը»,- ասվում է Բուքիքիոյի հայտարարության մեջ:

Ավելի վաղ նմանատիպ զսպվածության կոչ էին արել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829