Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել ենք Հարթենյանի գրառումը եւ արձանագրել, որ տեղի է ունեցել կանոնադրության խախտում․ «Ժողովուրդ»

Փետրվար 08,2020 12:12

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը իրենց մոտ է հրավիրել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանին:

Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»:  Եվ, ահա, այս ամենից հետո նա նաեւ հրավիրել է Վերահսկող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը հաստատեց, որ ավագանու նախկին անդամի հետ քննարկում է եղել:

«Այո, քննարկում տեղի է ունեցել: Քննարկել ենք նրա գրառումը եւ արձանագրել, որ տեղի է ունեցել կանոնադրության խախտում»,-նշեց նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829