Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահը խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանի տուն է այցելել

Փետրվար 10,2020 12:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելության է գնացել խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին իր իսկ տանը: Վերջինս երկարատև բուժման կուրս է անցնում: Նախագահի այցելության մասին Twitter-ում գրել է Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին:

Նշենք, էր Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) ընտրացուցակով:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը դեռևս 2019-ի հոկտեմբերի 19-ին սոցցանցում արած գրառմամբ նշել էր իր բուժման երկարատև կուրսի մասին: Նա շնորհակալություն էր հայտնել բոլոր իր ընկերներին, որոնք զանգահարել կամ հարցրել են իր առողջական վիճակի մասին:

Եսայանը հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքային առօրյա:

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829