Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես խուճապը, այնպես էլ «ալպիական բզեզի» կեցվածքը հավասարապես վնասակար են․ Գևորգ Դանիելյան

Մարտ 01,2020 21:52

Ինչպես խուճապը, այնպես էլ «ալպիական բզեզի» կեցվածքը հավասարապես վնասակար են։ Բնավ կասկածի տակ չեմ դնում ոլորտի պատասխանատուների ձեռնահասությունը, սակայն գուցե մշտապես գործող ու իրավիճակը համակարգող Կենտրոն ձևավորվի՝ ընդգրկելով լավագույն մասնագետներին, կազմակերպչական ձիրք ունեցողներին՝ անկախ նրանց նկատմամբ սուբյեկտիվ ընկալումներից։ Սա հարմար առիթ է որոշելու, թե որքանով ենք մենք պատրաստ համախմբված դիմագրավելու փորձությանը։

Հ.Գ. Լսեցի պատասխանատուներից մեկի ելույթը, որում փորձ արվեց անգամ հղում անել Սահմանադրության վրա, ինչն ինքնին ողջունելի երևույթ է։ Սակայն Սահմանադրության վրա հղում անելիս, հարկ է վերին աստիճանի ճշգրիտ լինել՝ այո, Սահմանադրությունը արգելում է անձանց՝ միայն անօրինական մուտքը, սակայն չի արգելում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը՝ առնվազն առողջության պաշտպանության հենքով (40-րդ հոդված)։

Նկատել եմ, որ ոստիկանության աջակցությամբ փորձ է արվում հայտնաբերել և մեկուսացնել վերջին շրջանում համաճարակի գոտի հանդիսացող երկրներից տեղափոխվածներին՝ տա Աստված, որ չափազանց ուշ չլինի։ Ընդ որում, մարդկանց հարկադրաբար մեկուսացնելը ևս Սահմանադրության խախտում չէ, եթե այն թելադրված է վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով (27-րդ հոդված) …

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

Ինչպես խուճապը, այնպես էլ «ալպիական բզեզի» կեցվածքը հավասարապես վնասակար են։ Բնավ կասկածի տակ չեմ դնում ոլորտի…

Gepostet von Gevorg Danielyan am Sonntag, 1. März 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031