Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւին խորհուրդ տվողները պիտի պատմություն կարդան, որ Ալիեւին այդպիսի վատ վիճակի մեջ չդնեն». Ծառուկյանի խորհուրդը՝ Ալիեւին

Մարտ 03,2020 11:49

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ «Ոչ»-ի ճամբարը դիմել էր ձեզ՝ հանձնաժողովներում անդամներ ունենալու համար,, դուք չաջակցեցիք նրանց այդ հարցում, ձեր որոշումն ինչո՞վ էր պայմանավորված: Նա պատասխանեց. «Միայն դիմել է Նաիրա Զոհրաբյանին՝ առանց փաստաթղթի: Քանի որ քաղաքական որոշում է եղել, որ մենք չենք մասնակցում, անիմաստ էր դրան խառնվել: Բայց քանի որ մեր համակիրները ազատ են, իրենք ոնց կցանկանան: Քվեարկության օրը մեր համակիրներն ազատ են»:

Ծառուկյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է եղել հանրաքվեի գաղափարին, ձեռք են մեկնել, պատրաստ էին իմքայլականների հետ աշխատել, բայց մնաց առանց արձագանքի, դրա համար որոշել են հիմա չմասնակցել որեւէ կերպ:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին արցախյան հիմնահարցից, Ալիեւի պնդումներից, թե պատմական Ադրբեջանի տարածքն ենք զբաղեցրել, Ծառուկյանն արձագանքեց. «Ալիեւին խորհրդականներն ու օգնականները ճիշտ տեղեկություն չեն տվել, համաշխարհային պատմություն պիտի կարդացած լինեին, որ հայերը հազարամյակների պատմություն ունեին, իսկ Ադրբեջանը՝ ընդհանուր առմամբ 100 տարվա պատմություն ունի… Երեւանի մասին խոսելով, 2800 տարեկան է Երեւանը՝ Ադրբեջանը գոյություն չունի ունեցել, այ ցավդ տանեմ: Դրա համար Ալիեւին խորհուրդ տվողները պիտի պատմություն կարդան, որ Ալիեւին այդպիսի վատ վիճակի մեջ չդնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031