Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո»-ի կողմը «5-րդ ալիք» հեռուստաընկերությանն է դիմել վճարովի եթերաժամի հարցով». «Հայկական ժամանակ»

Մարտ 03,2020 13:25

«Այո»-ի քարոզչական կողմը ամբողջ հանրապետության տարածքում կունենա 65 նախընտրական շտաբ։ Մեր հարցին ի պատասխան հայտնեց «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը։

«Ոչ»-ի կողմը նախընտրական շտաբներ չի ունենա։ «Կուզենայինք ունենալ տարածքներ, բայց հնարավորություն չունենք։ Հիշենք, որ մենք որեւէ կազմակերպություն չենք ներկայացնում, մենք մեկ կարեւոր գաղափարի շուրջ հավաքված իրավաբաններ ենք, իսկ այդ գաղափարը հետեւյալն է՝ առանց այն էլ ի սկզբանե այս հանրաքվեն հակասահմանադրական է, դրան չգումարվի նաև քարոզարշավի ընթացքում առաջացող այլ խնդիրներ։ Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են վերահսկողական լծակներ։ Հանձնաժողովներում անդամներ նշանակեցինք, հիմա կանցնենք նաեւ վստահված անձանց նշանակելու խնդրի լուծմանը, որը ավելի կարեւոր ենք համարում։ Մենք 6000 վստահված անձ ունենալու հնարավորություն ունենք օրենքով եւ փորձելու ենք օգտվել այդ հնարավորությունից»,- ՀԺ-ին հայտնեց Ռուբեն Մելիքյանը։

Վճարովի եթեր եւ քարոզչական պաստառներ

«Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզչական կողմերը առայժմ օգտվում են միայն Հանրային հեռուստաընկերության ընձեռած անվճար եթերաժամանակով իրենց տեսակետները տարածելու հնարավորությունից։ Ռուբեն Մելիքյանն ասում է՝ վճարովի եթերներից օգտվելու մասին մտածում են, բայց առայժմ դրա հնարավորությունը չունեն. «Բայց մեզ պարբերաբար դիմում են ուժեր, որոնք առաջարկում են իրենց միջոցներով քարոզչական վահանակների տեղադրման հնարավորություն, քննարկման փուլում է նաեւ վճարովի եթերի վերաբերյալ հարցը։ Արդեն հայտարարել ենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունն է վահանակների առաջարկ արել, քննարկում ենք նաեւ այլ առաջարկներ»։

Ինչ վերաբերում է «Այո»-ի կողմին, ըստ Վահագն Ալեքսանյանի, իրենք արդեն նաեւ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանն են դիմել վճարովի եթերաժամի հարցով, իսկ առաջիկայում պատրաստվում են նաեւ այլ հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամերից օգտվել։

Տեղեկացնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված տվյալների՝ «5-րդ ալիք»-ի եթերաժամի մեկ րոպեի արժեքը ամենաէժաններից է՝ 6900 դրամ։ Ամենացածր արժեքն ունի «21TV»-ի 1 րոպեն (6000 դրամ)։ Ամենաբարձրը գնահատվել է «Շանթի» եւ «Արմենիայի» եթերաժամանակի արժեքը, այս հեռուստաընկերություններով մեկ րոպե գովազդ հեռարձակելու համար պետք է վճարել 100 հազար դրամ։ Հանրայինով 1 րոպե գովազդը կարժենա 50 000 դրամ, Հ2-ով՝ 60 000, «Կենտրոն»-ով՝ 24 000, «Երկիր Մեդիայով»՝ 25 000 դրամ։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031