Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը մտադիր է վարչական դատարանի դատավորների թիվն ավելացնել». Նախարար

Մարտ 03,2020 18:44 Share

ԱԺ այսօրվա նիստում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում իշխանությունը, որպեսզի դատավորների ծանրաբեռնվածությունը թեթեւանա, իսկ գործերի քննությունը ողջամիտ ժամկետներում իրականացվի: Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ Վարչական դատավարության օրենսգրքում լայնածավալ օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում, բացի այդ՝ կառավարությունը մտադիր է վարչական դատարանի դատավորների թիվն ավելացնել.

«Այդ մասին առաջիկայում կառավարությունում քննարկում կունենանք: Ինձ համար հիմա անընդունելի է վկայակոչել, թե հարյուր հազար բնակչին քանի դատավոր է բաժին ընկնում, որովհետեւ տարբեր երկրներում առանձնահատկությունները տարբեր են: Մենք հիմա մանրամասն ուսումնասիրում ենք վիճակագրությունը, որպեսզի ճիշտ թվեր ներկայացնենք: Կարծում եմ՝ մոտ ենք քննարկման վերջնական փուլին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել