Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում սպանվել է բժիշկ Լալա Հովհաննիսյանը. կասկածյալը ամուսինն է

Մարտ 05,2020 19:25

Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, Հովհաննիսյանին սպանել է նրա 60 տարեկան ամուսինը:

Տեղեկատվության համաձայն՝ նրանց 19-ամյա տղան զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ չի կարողանում բացել բնակարանի դուռը և կապ հաստատել ծնողների հետ: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 47-ամյա Հովհաննիսյանի դին՝դանակի մի քանի հարվածներով, իսկ նրա 60-ամյա ամուսինը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Սպանվածի որդին չի բացառել, որ հայրը հանցագործությունը կատարել է խանդի պատճառով: «Հայրս մեծ էր մորիցս և հաճախ էր խանդում նրան նույնիսկ հիվանդների նկատմամբ:  Առիթները ստեղծում էր հենց այնպես, իրականում դրանց համար ոչ մի հիմք չկար»,-ասել է որդին»:

Աղբյուրը նաև նշում է, որ Լալա Հովհաննիսյանը 24 տարվա աշխատանքային փորձով բժիշկ-սրտաբան էր և ավարտել էր Երևանի պետական բժշկական համալսարանը: Ամուսնու հետ ծանոթացել էր աշխատավայրում: Վերջինս շտապօգնության  մեքենայի վարորդ էր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031