Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Այս հիվանդության դեմ պայքարում շատ կարեւոր է մեր բոլորիս անձնական պատասխանատվության մակարդակը»

Մարտ 11,2020 23:59

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ նաեւ ԱՀԿ-ի հայտարարած համաշխարհային համաճարակին:

«Ուզում եմ անդրադառնալ ԱՀԿ-ի հայտարարած պանդեմիային: ԱՀԿ-ն վերջին ժամանակներս շատ էր խոսում, որ որպես այդպիսին հայտարարելը կամ չհայտարարելը շատ բան չի փոխելու պայքարի միջոցառումների մեջ, որովհետեւ դրանք պայմանավորված են հիվանդության տեսակով, այլ ոչ հայտարարությամբ: ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարեց պանդեմիա, քանի որ բազմաթիվ երկրներ ընդգրկվեցին հիվանդության աշխարհագրության մեջ: Սակայն նաեւ հայտարարության հետ զուգահեռ ասվեց, որ պանդեմիան, կամ այս հիվանդության տարածումը կարելի է կանխել էֆեկտիվ միջոցառումների միջոցով, ինչպիսիք տարբեր երկրներում արվել են: Այդ միջոցառումները հիմնականում չորսն են, որոնք արվում են նաեւ ՀՀ-ում դեռ հունվարի վերջերից: Ես միշտ նշել եմ, որ միջոցառումները պետք է լինեն ադեկվատ եւ ապացուցված, ինչն էլ այս պահին ՀՀ-ում արվում է: Դրանք շատ պարզ գործողություններ են, որոնք ներառում են գանգատ ունեցող եւ համաճարակաբանական ցուցումներ ունեցող մարդկանց հայտնաբերելը, նրանց թեստավորելը, որով հաստատում ենք հիվանդության առկայությունը: Բուժումն է, որով մենք էլի զբաղվում ենք: Բարեբախտաբար, հատուկ միջոցներ անելու կարիք էլ չկա»,-հայտարարեց նախարարը: Նա նաեւ շատ կարեւորեց արհեստական եւ կեղծ ինֆորմացիայից խուսափելը, ինչը խանգարում է հիվանդության կանխարգելումը:

Ըստ նախարարի մեկնաբանության, նույն ԱՀԿ-ն նաեւ ասում է, որ մենք պանդեմիայի կամ էպիդեմիայի հետ մեկտեղ ինֆոդեմիայի փուլում ենք, որ տեղեկատվական այնպիսի հոսքեր կան, անպետք աղմուկ կա, որ խանգարում են հիմնական հաղորդագրությունները տեղ հասցնելուն: Այս հիվանդության դեմ պայքարում շատ կարեւոր է մեր բոլորիս անձնական պատասխանատվության մակարդակը, այսպես ասած՝ սոցիալական պատասխանատվությունը թե մեր, թե մյուսների առողջության նկատմամբ: Ինչի մասին է խոսքը: Նա նշեց, որ բազմաթիվ տեղեկատվական նյութեր են տարածել, թե ինչպես է պետք պաշտպանվել վարակից, որը շնչառական վարակ է եւ պրակտիկորեն չի տարբերվում այլ շնչառական վարակներից, որ անհարկի խուճապը միշտ ամեն ինչին խանգարում է եւ այս պահին դրա կարիքը չկա:

Արսեն Թորոսյանը վստահեցրեց, որ աշխատում են թափանցիկ, որեւէ բան չեն թաքցնում եւ եթե հանրային առողջապահական վտանգի ինչ-որ մի աստիճան լինի, կդիմեն ազգաբնակչությանը առանց վարանելու եւ ազգաբնակչությանը առողջություն մաղթեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031