Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ինքնամեկուսանալ․ Առողջապահության նախարարության ցուցումները

Մարտ 14,2020 23:19

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`

  • Մնացե՛ք տանը։
  • Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից։
  • Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը։
  • Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է։
  • Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս։
  • Հաճախակի լվացե՛ք ձեռքերը։
  • Առանձնացրե՛ք տնային պարագաները։
  • Հյուրեր մի՛ ընդունեք։
  • Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան։
  • Հերմետիկ փակեք աղբամանը։
  • Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը։

Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031