Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլ»  միջազգային մրցույթը պաշտոնապես չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Մարտ 18,2020 18:57 Share

«Եվրատեսիլ»  միջազգային մրցույթը պաշտոնապես չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Եվրոպական հեռարձակողների միության, մրցույթի կազմակերպիչների հաղորդագրության մեջ նշվում է, որ COVID-19-ի համաճարակը և սահմանափակումները, որոնք կիրառվում են եվրոպական երկրների կողմից,  թույլ չեն տալիս անցկացնել մրցույթը:

Կազմակերպիչները նաև ընդգծել են, որ քննարկվել է մրցույթի անցկացման տարբերակներ, բայց որոշում է կայացվել հետաձգել այն մինչև 2021թ.:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը նախատեսվում էր անցկացնել 2020թ. մայիսին 12-14-ը Նիդեռլանդների Թագավորությունում: Միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ երգչուհի Աթենա Մանուկյանը։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել