Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտեն հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության դասակարգիչ` կատարել ուղղումներ

Մարտ 24,2020 23:23

Պարետի 23.03.2020թ. թիվ 13 (արդեն ուժը կորցրած) որոշման հիման վրա` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հարկ վճարողների ցանկի վերաբերյալ հայտարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը թյուրըմբռնում է առաջացրել: Որոշ հարկ վճարողներից հնչում են դժգոհություններ, որ իրենց փաստացի գործունեությունը չի համապատասխանում ցանկում նշված գործունեության տեսակներին:

Թեպետ ուժը կորցրած է ճանաչվել պարետի 23.03.2020թ. թիվ 13 որոշումը՝ ՊԵԿ-ը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հարկ վճարողների գործունեության տեսակը որոշելու համար հիմք են հանդիսացել բացառապես հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության դասակարգիչների վերաբերյալ կատարված նշումները, իսկ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով` նաև լիազոր մարմիններից ստացված տեղեկատվությունը:

Կոմիտեն հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության դասակարգիչ` կատարել ուղղումներ (այդ թվում` ներկայացնել նաև ճշտված հարկային հաշվարկներ):

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031