Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ դատապարտյալները գիշերել են բակում (ֆոտոշարք)

Մարտ 26,2020 13:31

«ՍՕՍ, փրկեք մահից» պաստառը պահած դատապարտյալներից մեկը՝ Վրեժ անունով, երեկ գիշերն անցկացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բակում:

Քսան-քսանհինգ հոգի հիվանդանոցի մասնաշենք չեն տեղափոխվել, նույնպես գիշերը մնացել են բակում, սպասելով, իրենց տեղափոխմանը:

Դատապարտյալ Արսեն Քյաբաբչյանին կես ճանապարհից հետ են բերել, վիճակը վատանալու պատճառով:

Դատապարտյալները պահանջել էին վարչապետին, որպեսզի հայտնեին իրենց դժգոհությունը տեղափոխման առթիվ: Սակայն նրանց որեւէ մեկը չի լսել, այդ թվում նաեւ՝ իրավապաշտպանները:

Հիշեցնենք, որ Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդ կալանավորներն երեկ առավոտվանից դրսում էին, եւ ահազանգեցին, թե իրենց կորոնավիրուսի հետ կապված հանել են հիվանդասենյակներից:

Gepostet von Lucine Gyurjinyan am Mittwoch, 25. März 2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանել էր. «Ելնելով արտակարգ իրավիճակում կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև կարևորելով վարակի հնարավոր տարածման դեպքում կանխարգելիչ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ` քրեակատարողական հիմնարկներում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններիս մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։ Այդ նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, ովքեր իրենց առողջական վիճակով պայմանավորված ենթակա են դուրս գրման ստացիոնար բաժանմունքներից, տեղաբաշխվում են այլ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք շարունակելու են ստանալ պատշաճ բժշկական օգնություն։ Քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ ևս հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը լիովին վերահսկելի է։ Ներկա դրությամբ քրեակատարողական հիմնարկներից և որևէ մեկում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Մեդիա» կենտրոնի հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ իրավապաշտպան կառույցները չունեն մանդատ՝ մտնելու ՔԿՀ-ներ: Բոլոր այն իրավապաշտպաններին, որոնք նման ցանկություն ունեին, թույլատրվում էր մուտքը ՔԿՀ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի կազմում միայն: «Մենք առաջարկել ենք ստեղծել ալտերնատիվ տարբերակ, հնարավորություն տալ բոլոր այն մասնագիտացած կառույցներին, որոնք աշխատում են ՔԿՀ-ների հետ, այնտեղ մտնելու և այլ ալտերնատիվ զեկույցներ ներկայացնելու: Ցավոք սրտի, այդպիսի առաջարկ նախկինում չէր ընդունվել: Ներկա իշխանություններին դեռևս առիթ չենք ունեցել առաջարկելու, սակայն փաստ է, որ մենք այսօր նման հնարավորություն չունենք: Այսօր նման մանդատ ունեն ընդամենը երկու կառույց՝ դիտորդական խումբը և ՄԻՊ գրասենյակը: Այսօր տարածվեց տեսանյութ՝ դատապարտյալների հիվանդանոցի հետ կապված, կա Արդարադատության նախարարության արձագանքը: Հուսամ այդ երկու՝ մանդատ ունեցող կառույցներն՝ իրենց հերթին, կմասնակցեն, կճշտեն ու հանրությանը տեղյակ կպահեն՝ ի՞նչ է կատարվում իրականում, քանի որ դա բավական անհանգստացնող է»:

Հարցին՝ հնարավո՞ր է բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ հավաստիանալ, որ ՔԿՀ-ներում չեն խախտվում դատապարտյալների իրավունքները՝ առողջության, կյանքի, հատկապես որ անգամ ո՜չ Արտակարգ դրության պայմաններում են արձանագրվում իրավունքների ոտնահարման դեպքեր, նա պատասխանել է. «Եթե դա լիներ նախկինում, միանշանա՜կ կպատասխանեի, որ պաշտոնական տեղեկատվությունն ինձ չի կարող բավարարել կամ ընդունելի չէ ինձ համար: Գուցե անհրաժեշտություն լինի՝ բացի նախարարության արձագանքից, որպեսզի հանրությունը, բոլորս հարյուր տոկոսով վստահ լինենք, որ նման խնդիր չկա, հրատապ կարգով արձագանք լինի ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներից: Հասկանում եմ, որ բոլորս կարանտինի մեջ ենք, սակայն հաշվի առնելով ՔԿՀ-ներում տեղի ունեցող իրադարձությունները, բարքերը, գուցե հնարավորություն ստեղծեն ներկա գտնվենք և տեղում հասկանանք՝ ի՞նչ է կատարվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031