Լրահոս
Օրվա լրահոսը

Rammstein խմբի մենակատարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարտի 15-ին նա համերգ է ունեցել Մոսկվայում. Bild

Մարտ 27,2020 22:30

Գերմանական Rammstein ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նա գտնվում է Բեռլինի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում,  հաղորդում է Bild գերմանական պարբերականը:

Deutshe welle-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ 57-ամյա Լինդեմանը համերգներ է ունեցել Ռուսաստանում: Մարտի 15-ին տեղի է ունեցել նրա համերգը Մոսկվայում, ինչից հետո Լինդեմանը վերադարձել է Գերմանիա:

Բեռլինում նրա ինքնազգացողությունը վատացել է, երաժիշտը բարձր ջերմությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկատվության համաձայն՝ Լինդերմանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, նրա վիճակը ծայրահեղ ծանր է եղել, բժիշկները ախտորոշել են թոքաբորբ: Նշվում է, որ այժմ Լինդեմանի կյանքին սպառնալիք չկա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031