Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամաշնորհներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու արդյունավետ լուծումներով նախագծերի համար

Մարտ 30,2020 16:27

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարված դրամաշնորհների մրցույթի մանրամասները։

Դրամաշնորհներ են ստանալու նորարարական և արդյունավետ լուծումներ առաջարկած ընկերությունների նախագծերը`22 մլն ՀՀ դրամ  ընդհանուր բյուջեով։

Մասնակից հայտերի գնահատումը իրականացվելու է 2 փուլով։ Առաջին փուլով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ փուլ են անցնելու հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած 15 նախագծերը։ Գնահատման չափանիշների և մեխանիզմի վերաբերյալ մանրամասներ ներկայացված են նախարարության կայքէջում:

Մրցույթի ավարտին լավագույն հինգ նախագծերը ներկայացրած ընկերություններին գաղափարների իրագործման նպատակով տրամադրվելու են՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ:

Հայտեր հնարավոր է ներկայացնել առցանց մինչև ս․թ․ ապրիլի 3-ը՝ ժամը 24։00-ը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031