Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ մենք տանն ենք և կոչ ենք անում բոլորին կիսել տանը մնալու իրենց տեսակետը․ Հանրային լրագրության ակումբ

Ապրիլ 04,2020 11:39 Share

Մի տնից չենք՝ մի օրի ենք:

Հենց այս պատգամն էլ առաջնորդում և ոգևորում է մեզ, մենք բոլորս հավասար ենք և բոլորիս առաքելությունն այժմ մեկն է: Եվ կարևոր չէ, թե ինչ լեզվով կամ լեզվի որ մի բարբառով ենք մենք խոսում, կարևորը մեր ընկալումն ու միասնական վարքագիծն է իրադարձային ու որոշիչ պահերին: Այժմ մենք տանն ենք և կոչ ենք անում բոլորին կիսել տանը մնալու իրենց տեսակետը:

Հիմա ճիշտ ժամանակն է սովորել հեռավար աշխատանքն ու տեխնոլոգինաների միջոցով ժամանակն ու ռեսուրսները խնայելու և ապագայում ավելի հեշտ ու արդյունավետ ապրելու բանաձևը մշակելու համար: Ահա լավագույն առիթը ինչ-որ բան սովորելու, ընտանիքի անդամների հետ ավելի ջերմ մթնոլորտում հաղորդակցվելու և հանրային առողջությանը չվնասելու համար:

Մնա տանը և կարդա, մնա տանը և սովորիր, մնա տանը և սովորեցրու, մնա տանը և կիսվիր տանը լինելու հաջողության քո գրավականով, մնա տանը՝ էներգիայով լի ու սպասումով, որ վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ և յուրաքանչյուր անգամ տանը մնալու կոչը մեզ կբերի մոտալուտ հաղթանակ և ազատություն ամենուր: Հիմա մենք՝ բոլորս ավելի ենք կարևորում և գնահատում ազատությունը հանուն որի պիտի կայացնենք միասնական որոշում՝ մնալով տանը:

Հանրային լրագրության ակումբը իրականացնում է #Մնա_տանը նախաձեռնությունը և կիսվում է արշավի լեզվական և բարբառային բազմազանության ամենատարբեր ձևերով: Այս ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

Մնա տանը, կիսիր երջանկությունը բոլորի հետ:

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930