Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ը թոքերի արհեստական շնչառությունն ապահովող նորագույն սարքեր է նվիրել Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններին

Ապրիլ 04,2020 13:40 Share

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ձեռք է բերել նոր սերնդի բազմաֆունկցիոնալ թոքերի արհեստական շնչառության Hamilton C-6 սարքեր, նաև մի շարք հարակից բժշկական պարագաներ, որոնք նվիրել է Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններին։

«Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոններին ենք հանձնում ենք բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այն, ինչ այսօր հանձնում ենք բժշկական կենտրոններին, դեռ ամբողջը չէ», – ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանը։

Թոքերի արհեստական շնչառությունն ապահովող նորագույն սարքն ինքնուրույն վերլուծում է հիվանդի վիճակն ու որոշում շնչառությունն ապահովելու լավագույն ռեժիմը:

Կապանի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ասլանյանի խոսքով՝ Հայաստանում սա երրորդ նման սարքն է, այն թանկարժեք է և յուրաքանչյուր կլինիկա չի կարող իրեն թույլ տալ ունենալ։

«Կորոնավիրուսային պնևմոնիաների և շնչառական անբավարարության ժամանակ բոլոր երկրների տվյալներով ամենակարևորը ճիշտ օդափոխություն ապահովելն է։ Դրանով մենք կարողանում ենք ավելի մեծ հնարավորություն տալ, որ հիվանդը կարողանա հետագայում դուրս գալ այդ վիճակից և ինքնուրույն շնչել», – ասաց Հովհաննես Ասլանյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանի խոսքով՝ ձեռք է բերվել Hamilton C-6 նոր սերնդի բազմաֆունկցիոնալ սարք, որն անհատույց հանձնվել է Կապանի բժշկական կենտրոնին, հուսալով, որ այն պետք չի գա։

«Օդափոխության սարքերի հիմնական մասը դեռ ճանապարհին է և Հայաստան հասնելուն պես անհատույց կտրամադրվի բժշկական կենտրոններին», – ասաց Սամվել Ալեքսանյանը։

Շուրջ 24 մլն դրամ արժողությամբ տեխնիկայից բացի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը բժշկական կենտրոններին նվիրաբերել է նաև մի շարք հարակից բժշկական պարագաներ, որոնց հիմնական մասը ձեռք է բերվել արտերկրից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930