Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից. Լևոն Մնացականյան

Ապրիլ 08,2020 17:52

ԱՐՑԱԽՊՐԵՍ. Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով օրերս «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի հրապարակային այն պնդումներին, թե իբր քաղաքական նախատրամադրություններից ելնելով ոստիկանությունը պատշաճ կերպով չի հետևել ընտրությունների ընթացքին:

«Ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է և իրավախախտումները նախականխելը, կանխելը ու խափանելը, ինչպես նաև վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից»,-ասել է Լ. Մնացականյանը:

Անդրադառնալով նույն անձի կողմից այն հայտարարությանը, թե իբր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ ունի վատ հարաբերություններ՝ Մնացականյանը նշել է, որ Ա. Հարությունյանը եղել է իր մարտական ընկերը, ունեն անցած ճանապարհ, մարդկային ջերմ հարաբերություններ, սակայն այդ ամենը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ քաղաքական գործընթացների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930