Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն խոշոր տուրօպերատոր 10 միլիոն դոլարի գումար է բերում երկիր, բայց այսօր նրանք դուրս են մնացել ընդհանուր աջակցությունից. Արմեն Գրիգորյան

Ապրիլ 21,2020 20:54

«Armenia Travel» տուրիստական ընկերության զարգացման գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը, որը Aravot.am-ի հետ զրույցում մի շարք խնդիրներ թվարկեց՝ կառավարության կողմից, այս օրերին, բիզնեսին առաջարկվող ծրագրերի վերաբերյալ, անդրադարձավ նաեւ երրորդ ծրագրին, որի շահառուն են հանդիսանում նաեւ զբոսաշրջային ընկերությունները:

Հիշեցնենք, որ աջակցության այս ծրագրի թիրախը ՓՄՁ-ներն են, որոնց 2019 թվականի շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 միլիոն դրամ առավելագույնը՝ 500 միլիոն դրամ:

Ըստ պարոն Գրիգորյանի, ներգնա զբոսաշրջային ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք ներկայումս կորոնավիրուսի պատճառով ամենաշատ տուժածն են, չեն կարողանում օգտվել այդ ծրագրից, հենց այդ  սահմանաչափի պատճառով. «Մեզ մոտ ներգնա զբոսաշրջային օպերատորները ընդամենը հարյուրն են կամ ավելի քիչ, որոնցից մոտ 20 ընկերությունը խոշոր են եւ  500 միլիոնից ավել շրջանառություն ունեն: Ես պարզ թվեր ասեմ՝ խոշոր զբոսաշրջային օպերատորը, ինչպես եւ մեր ընկերությունը, տարեկան 7-ից 12 հազար զբոսաշրջիկ են բերում Հայաստան:

Այս զբոսաշրջիկները, որոնց մենք բերում ենք, միջինում ծախսում են 1500-ից 2000 դոլար, այսինքն՝ այդքան գումար թողնում են Հայաստանում: Այդ գումարի մեջ մտնում է զբոսաշրջային փաթեթի գումարը, որը նախապես, բանկով փոխանցվում է, եւ այն գումարները, որոնք իրենք ծախսում են, օրինակ՝ խանութներում, թանգարաններում եւ այլ վայրերում, թեյավճարներ են թողնում եւ այլն: Եվ ստացվում է, որ մեկ ընկերության բերած 7-ից  12 հազար զբոսաշրջիկի՝ մեր երկրում թողած գումարները՝  1500-ից 2000 դոլար, մոտավորապես 10 միլիոն դոլարից ավել գումար է կազմում: Այսինքն՝ ամեն մեկը տասը միլիոն դոլարի գումար է բերում երկիր եւ այսօր նրանք դուրս են մնացել ընդհանուր այդ աջակցությունից»:

Արմեն Գրիգորյանի խոսքով, այս մասին էլ նամակով գրել են կառավարությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930