Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ Մնացականյանի ու Մամեդյարովի տեսակոնֆերանսից հետո

Ապրիլ 21,2020 23:20

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակի դեմ նշմարվող վճռական պայքարը  կրեատիվ և կառուցողական խթան կհանդիսանա նաև Արցախի հիմնախնդրի խաղաղ գործընթացի վրա:  Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու  Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսից հետո:

Հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են առողջապահական գլոբալ ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել են արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին` համաձայն 2020թ. հունվարի 30-ին Ժնևում արված համատեղ հայտարարության:

«Կողմերն ընդունել են, որ COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի պատճառով  հետաձգվել են նախկինում համաձայնեցված մարդասիրական  օգնության միջոցառումները: Չեղարկվել են նաև Ժնևում համաձայնեցված նախարարների հանդիպումները դեմ առ դեմ ձևաչափով և համանախագահների այցելությունները տարածաշրջան: Այնուամենանիվ, շարունակվում է աշխատանքն այս ուղղությամբ:

Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը և կոչ են արել ստեղծված իրավիճակում զերծ մնալ սադրիչ գործողություններից, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` հետագա լարվածությունը թուլացնելու համար», -ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները  շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին` շարունակական աշխատանքի համար  և ընդգծել են  մշտադիտարկումները հնարավորինս արագ վերսկսելու անհրաժեշտությունը: Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները  պայմանավորվել են սերտ  կապի մեջ մնալ և որքան հնարավոր է շուտ շարունակել բանակցությունները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930