Լրահոս
Օրվա լրահոսը

Վարոս Սիմոնյան. «Կա տնտեսական գործունեության սահմանափակումների կանոնների երկու նոր նախապայման»

Ապրիլ 23,2020 18:50 Share

Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը թվարկեց պարետի որոշմամբ  կարանտինի պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում փոփոխությունները, խոսեց, թե  ինչպես պետք է դրանցից օգտվել, «կարդալ»:

«Կա նաեւ կոնկրետ կանոններից օգտվելու երկու լրացուցիչ նախապայման: Առաջին՝ գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը: Այսինքն, ապահովի մեքենաներ կամ տրանսպորտի միջոցներ: Երկրորդ՝ աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան տարածքից, այսինքն` իրենց գործունեության վայրից, ինչը համավարակի տարածման նոր վտանգ կարող է ստեղծել: Սրանք շատ կարեւոր կանոններ են»,-ասաց փոխնախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել