Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սեքս-երեկոներ, ավտոերթեր, սկանդալներ․ ինչպե՞ս են Անգլիայում ֆուտբոլիստները խախտում կարանտինի կանոնները

Ապրիլ 26,2020 17:35

Անգլիայում ֆուտբոլային աստղերը կարանտինի օրերին հասցրել են աչքի ընկնել կարգապահության բացակայությամբ եւ տհաճորեն զարմացնել իրենց երկրպագուներին:

The Sun-ը եւ Daily Mail-ը հավաքել են վերջին մեկ ամսում արձանագրված ամենահնչեղ իրադարձությունները, որոնցից ներկայացնում ենք մի քանիսը:

«Մանչեսթեր Սիթիի» աստղ Կայլ Ուոքերը, չնայած կորոնավիրուսի արգելքներին, ընկերոջ հետ պատվերով երկու աղջկա մասնակցությամբ երեքժամյա սեքս-երեկո է կազմակերպել իր բնակարանում, ինչի համար կորցրել է տեղը Անգլիայի հավաքականում:

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լյուիսը նկատվել է Սաութգեյթում ծանոթի հետ գնդակ խաղալիս: Մոտակայքում շան հետ զբոսնող ականատեսի խոսքով, նրանք  անհոգ ժամանակ էին անցկացնում առանց որեւէ բանի մասին մտածելու:

«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Ջեկ Գրիլիշը անցկացրած երեկոյից հետո,  առավոտյան ժամը 4-ին իր մեքենայով վթարի է ենթարկվել: Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել ֆանատների՝ ինքնամեկուսացման կանոնները պահպանելու կոչից մի քանի ժամ հետո:

«Էվերթոնի» խաղացող Ումար Նիասսեին ոստիկանները կանգնեցրել են, երբ նա իր 115 հազար եւրո արժողությամբ  «Մերսեդես Բենցը» վարել է առանց անվտանգության ամրագոտին գցելու: Մեքենայի մեջ եղել են նրա ընկերը եւ երկու աղջիկ:

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը աչքի է ընկել «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսի հետ հանրային ծեծկռտուքով, ինչի համար հետո ներողություն է խնդրել Ֆրենկ Լեմպարդից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930