Մայիսի 5-ի դրությամբ աշխարհում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոն 660 հազարը, համավարակի զոհ է դարձել 252 հազար 680 մարդ, բուժվել է շուրջ 1 միլիոն 203 հազարը:
Վարակվածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ հիվանդացել է ավելի քան 1 միլիոն 212 հազար մարդ, որին հետևում է Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 102-ով՝ դառնալով 155 հազար 370, հաստատված դեպքերից 80 հազար 115-ը գրանցվել է Մոսկվայում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Ռուսաստանում առողջացածների թիվը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 19 հազար 865 մարդ: Մահացու դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով՝ ընդհանուրը կազմելով 1451: Արդեն երրորդ օրն է, ինչ երկրում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի թիվը գերազանցում է 10 հազարը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հաղորդել էինք, որ եվրոպական մի շարք երկրներ թուլացրել են կարանտինի միջոցառումները, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ համավարակի հետևանքով երկրում կզոհվի շուրջ 100 հազար մարդ:
Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































