Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսներին օրենքով կարգելվի կենդանիների կերին հակաբիոտիկներ ավելացնելը

Մայիս 05,2020 16:44 Share

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով բացառվում է գյուղատնտեսական նշանակության կենդանիների կերում հակաբիոտիկների օգտագործումը:

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ գյուղատնտեսությունում հակաբիոտիկները, բացի իրենց բժշկական նշանակությունից, օգտագործվում են նաեւ կերերում՝ ոչ միայն կենդանու բուժման, այլեւ աճի խթանման նպատակով, ուստի հակաբիոտիկները հետագայում հայտնվում են մսի, ձվի եւ կաթի մեջ, ներթափանցում մարդու օրգանիզմ: Որպես օրինակ փոխնախարարը նշեց, որ թոքաբորբով հիվանդանալու պարագայում հակաբիոտիկները չեն ազդում մարդու վրա, որովհետեւ վերջինիս օրգանիզմն արդեն իսկ «սովոր» է հակաբիոտիկներին:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել