Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխիան ջախջախված չէ, հակառակը, օլիգարխիան շարունակում է պահպանել ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա». Արման Բաբաջանյան

Մայիս 05,2020 16:57 Share

«Վերջին օրերի իրադարձություններից համոզվեցինք, որ օլիգարխիան ջախջախված չէ: Հակառակը, օլիգարխիան շարունակում է պահպանել ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ դատական, որոշ առումներով՝ քաղաքական, չխոսենք մամուլի եւ այլ ոլորտների վրա: Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված ու այդ պատերազմում օգտագործում են բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցները», – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա նշեց, որ այդ «պատերազմն» ուղեկցվում է ներքին ու արտաքին մի քանի աղբյուրներից սնվող հարձակումներով ու համեմատություն տարավ 1999-ի Հոկտեմբերի 27-ի հետ՝ ասելով, որ ժողովրդին հայտարարված պատերազմ տեսել ենք նաեւ այդ փուլում, Մարտի 1-ից առաջ եւ հետո. «Միակ տարբերությունն այն է, որ պետության ու ժողովրդի դեմ պատերազմ հայտարարողներն այն ժամանակ ունեին իշխանություն, իշխանական ու պետական աշխատասենյակներից էին հանդես գալիս, իսկ հիմա ոչ իշխանական պսեվդոընդդիմության դիրքերից են հանդես գալիս»:

Ըստ Արման Բաբաջանյանի, այդ պատերազմի դեմ պետք է պայքարել ու դա պետք է սկսել առաջնագծում դարանակալած թշնամու ոչնչացումից: Նա խոսեց սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու, սահմանադրական հանրաքվեի մասին: Բաբաջանյանի խոսքով՝ ԱԺ-ն պետք է արձագանքի մեր երկրում դավաճանական խմորումներին ու գործընթացներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031