Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական վերնախավը հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին (ֆոտոշարք)

Մարտ 01,2020 22:28 Share

Թեեւ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվելուց հետո այսօր հայտարարվեց, որ մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նախապես  հրավիրված մարտի 1-ի երթը չեղյալ է համարվում, այդուհանդերձ, երկրի քաղաքական ղեկավարությունը գրեթե ամբողջական կազմով՝ նախարարները, մարզպետները եւ այլոք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թվականի այս օրը զոհված 10 քաղաքացիների հիշատակին:

 

Հատկանշական է, որ քաղաքապետարանը, ամենայն հավանականությամբ վարչապետի այցելությունից ոչ շատ առաջ էր  նկատել, որ հուշահամալիրի սալահարթակը եւ շրջակայքը մաքրված չէր եւ շտապ կարգով համապատասխան ծառայության աշխատակիցներին ուղարկել էր մաքրություն հաստատելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել