Լրահոս
Օրվա լրահոսը

«Անուշավան Դանիելյանն իմ համար այն մարդը չի…Ղրիմը, հասկանում եք, էապես կապված է Նաիրի Հունանյանի հետ». Անդրանիկ Քոչարյանը Կարեն Կարապետյանի քայլը չի հասկանում

Մայիս 11,2020 16:13

Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր նիստի ավարտից հետո որոշել է մի քանի հարց ուղղել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Այնպիսի հարցեր, որոնք կապ չունեն ապրիլյան դեպքերի հետ: Խոսքը Կարեն Կարապետյանի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությանն է վերաբերվում:

Ինչպես տեղեկացրել ենք, Կարեն Կարապետյանն այսօր մասնակցում էր 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Լրագրողների հետ նրա ճեպազրույցը խանգարեց, որ Քոչարյանը առանձնազրույց ունենա Կարապետյանի հետ ու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանա:

Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ինձ համար պարզ չեղավ Անուշավան Դանիելյանի ներկայությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի մեջ: Անուշավան Դանիելյանն իմ համար այն մարդը չի, որովհետեւ Ղրիմից, իսկ Ղրիմը, հասկանում եք, էապես կապված է Նաիրի Հունանյանի հետ, նրանց կոնտակտների հետ եւ այսօր Արցախի հանրապետության երկու նախագահների միջնորդությունից հետո նորից մտնել այս բանի  մեջ եւ դրան մասնակից դարձնել բոլորին…: Բոլորի մասով ինչ-որ չափով ինձ համար գուցե հասկանալի էր: Հասկանալի էր թե՛ Խոսրով Հարությունյանի, թե՛առավել եւս Վազգեն Մանուկյանի քայլը, առավել եւս՝ ռոմանտիկների հետ այդ բաներից հետո: Բայց Կարեն Կարապետյանի մասով ես կուզեի այդ հարցը տալ: Դուք այդ հնարավորությունը չտվեցիք»,- լրագրողներին ասաց Քոչարյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031