Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի որդուն մեղադրանք է առաջադրվել, հրավիրել են հարցաքննության

Մայիս 19,2020 23:00

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն մայիսի 21-ին հրավիրել են հարցաքննության մեղադրյալի կարգավիճակով: Նրա պաշտպան՝ փաստաբան Ամրամ Մակինյանին դեռ ծանոթ չէ ո՛չ մեղադրանքը, ո՛չ էլ մեղադրանքի հիմքը: Փաստաբանին միայն հայտնի է, որ գործով տուժող ներգրավված անձը Սեւանի Հարսնաքար ռեստորանային-հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է, որը Հայաստանում չէ.

«Բայց ենթադրում եմ, որ այդ անձը հարցաքննվել է տեսակապի միջոցով, դրա համար էլ նույն պայմաններով Ռուբեն ու Ռաֆիկ Հայրապետյաններին հարցաքննելու միջնորդություն եմ ներկայացրել, եթե վարույթ իրականացնող մարմնին ընդունելի է տեսակապով հարցաքննությունը, թող այս դեպքում էլ նույն կերպ հարցաքննեն»:

Մեր զրուցակիցն ասաց, որ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. «Նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդում սկսելու համար»:

Մեր հարցին, թե ինչու տարիներ առաջ Հայրապետյանները հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երբ որ անձին ներում են իր կատարածի համար, ոնց հասկանում ենք բարով պետք է հետ գա, ոչ թե չարով, բայց Հայրապետյանների բարությանն այսպես են պատասխանում: Մեղադրանքն էլ դեռ չգիտեմ, դրա համար չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչում է պաշտպանյալս մեղադրվում»:

Փաստաբանը տեղեկություններ ունի նաեւ, որ քրեական գործը նաեւ շորթման հիմքով է հարուցվել, բայց շատ զարմացած է իրավական այդ գնահատականից, ըստ նրա՝ անձը չի կարող իր անձնական միջոցները շորթել, փաստաբանը հակասություն է այստեղ տեսնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031