Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներում պարետատան կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել

Մայիս 25,2020 17:39

Մայիսի 25-ից ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումների պատասխանատուների հետ համատեղ, վերահսկողություն (մշտադիտարկում) է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այցելել են Կենտրոն, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 12 ՀՈԱԿ-ներ:

Աջափնյակ վարչական շրջանի թիվ 37 մանկապարտեզում մշտադիտարկում չի իրականացվել, քանի որ այն չի գործել:

Մայիսի 25-ի ժամը 12․00-ին ստացված տեղեկատվության համաձայն, Երևանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված վերահսկողության (մշտադիտարկման) արդյունքում՝ ՀՀ պարետի 03.05.2020թ. «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ կրթության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031