Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ քանոնահարուհին միջազգային մրցույթի կիսաեզրափակչում է

Մայիս 31,2020 22:11

Քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը 115 երկրների 3950 մասնակիցների թվում մասնակցել է  Համաշխարհային մշակութային նախաձեռնության “WORLD FOLK VISION” մրցույթին եւ  անցել է կիսաեզրափակիչ փուլ: Մարիաննան քանոն ազգային նվագարանով  եւ Սայաթ Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հայրենակցուհին, որը մեր քվեարկությամբ աջակցության կարիք ունի՝ վերջնական հաղթանակի հասնելու համար, ասաց, որ քվեարկությունը սկսվում է հունիսի 1-ից՝ մրցույթի կայքէջում եւ տեւելու է մինչեւ հունիսի 15-ը:  Նաեւ նշեց, որ մասնակցությունը մրցույթին տարբեր ձեւաչափերով է՝ ե՛ւ անհատական, ե՛ւ խմբային կատարումներով, ու ընդգրկում է տարբեր ժանրեր: «Որպես գործիք մեր քանոնը միակն է»,-հավելեց Մարիաննա Գեւորգյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ “WORLD FOLK VISION”  մրցույթի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031