Լրահոս
Օրվա լրահոսը

Ազդվել է ադրբեջանցի ընկերուհու պատմածներից. Հրանտ Դինքի կնոջը սպառնացող Թուրքիայի քաղաքացին բերման է ենթարկվել. Ermenihaber

Հունիս 01,2020 12:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացու դեմ հետաքննություն է սկսվել վերջինս բերման է ենթարկվել։

Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել են սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Նամակում մասնավորապես շեշտվել է հետևյալը․ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։

Բերման ենթարկված անձը Քոնյայի հիվանդանոցներից մեկում ստուգվելուց հետո տեղափոխվել է Քոնյայի ոստիկանության նահանգային վարչություն, այնուհետև՝ Ստամբուլ։ Կասկածյալը մեղադրվում է «դիտավորյալ վնասվածք հասցնելու, սպառնալու և վիրավորանք հնչեցնելու մեջ»։

Քաղաքացին իր խոստովանական ցուցմունքում նշել է, որ նամակ ուղարկելու պատճառն այն է, որ ինքն ազդվել է համացանցի միջոցով ծանոթացած ազգությամբ ադրբեջանցի իր ընկերուհու՝ Ղարաբաղում հայերի մասին պատմածներից։

Նա խոստովանել է, որ բացի ուղարկած նամակից զանգահարել հայկական եկեղեցիներից մեկը, սակայն նրա հեռախոսազանգին չեն պատասխանել։

Ermenihaber/  gazetekarinca.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: