Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ «Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար»․ «Երկիր»

Հունիս 06,2020 13:09 Share

ՀՅԴ վերջին հայտարարության, ՀՀ իշխանությունների ձախողումների և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ Yerkir.am-ը կարճատև զրույց ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

-Պարո՛ն Վանեցյան, Դուք ծանո՞թ եք Դաշնակցության հայտարարությանը, որով առաջարկվում է հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել և գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես նաև պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։ Ի՞նչ կարծիք ունեք այս պահանջի մասին։

-Այո, ծանոթ եմ և ճիշտ եմ համարում այդ պահանջը, քանի որ նախ փաստ է՝ վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն է առաջնային մանդատով օժտված այն բարձրագույն քաղաքական մարմինը, որը կառավարության և նրա յուրաքանչյուր անդամի գործունեության նկատմամբ ունի վերահսկողության և քաղաքական պատասխանատվության ենթարկելու իրավունք։ Բնական է, որ վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար։

Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ, կորոնավիրուսի համավարակի պայքարի սկզբնական փուլից սկսած, ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ մենք և այլ քաղաքական ուժեր ու անձինք, իշխանություններին բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, համաընդհանուր ներուժի մեկտեղմամբ վիրուսի տարածման դեմ պայքարի կոչեր են հնչեցրել, այդ նպատակով գործողություններ են ձեռնարկել։ Սակայն քաղաքական իշխանության արձագանքը եղել է այս ամենն անտեսելը, մարդկանց և քաղաքական ուժերին պիտակավորելը, ատելության և թշնամանքի մթնոլորտը խորացնելը։

Հանրությունը խորհրդարանական ընդդիմությունից ակնկալում է հրատապ և համաչափ գործողությունների իրականացում։ Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` հենց հիմա ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան, քննել նրանց կողմից թույլ տրված գործողություններն ու անգործությունը և դրանց տալ քաղաքական անհրաժեշտ գնահատական, որոշ գործողությունների համար էլ հրատապ նախաձեռնել քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930