Լրահոս
Օրվա լրահոսը

VEON-ը հաստատել է քննարկումները Եսայան եղբայրների ընկերության հետ

Հունիս 08,2020 23:50

VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիա»-ն, հաղորդագրություն է տարածել `  հաստատելով քննարկումները «Թիմ» ՍՊԸ-ի հետ՝ «հավանական գործարքի մասին»:

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ «Թիմ» ՍՊԸ-ի հետ  քննարկումների արդյունքում կարող է գործարք կնքվել, կարող է նաև  չկնքվել: «VEON հանդես կգա նոր հաղորդագրությամբ՝ կարգավորիչ պահանջներին համապատասխան, եթե դրա կարիքը լինի», – ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները, որոնք հիմնել են «Թիմ» ՍՊԸ-ն,  մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930