Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուք՝ ոստիկանների, պատգամավորների ու քաղաքացիների միջեւ. ԱԱԾ-ի դիմաց լարված իրավիճակ է

Հունիս 14,2020 14:33

ԱԱԾ շենքի դիմացից ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին՝ հայտարարելով, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելված են: ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արման Աբովյանի եւ ոստիկանների միջեւ մի պահ քաշքշուք տեղի ունեցավ:

Բերման ենթարկվածներից թիվը 15-ից ավելի է:

Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց:

Ծառուկյանի համախոհ քաղաքացիներն էլ հավաքվեցին ԱԱԾ շենքի դիմաց: «Սա ինքնաբուխ հավաք է, որի համար որեւէ մեկը չի պայմանավորվել: Մարդիկ իմացել են, որ այս պատերից այն կողմ է Գագիկ Ծառուկյանը գտնվում, դրա համար եկել են զորակցելու եւ կատարվածի վերաբերյալ բողոքելու: Վստահ եղեք, որ տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիներ են զորակցում, այլեւս հնարավոր չէ սա հանդուրժել»,-լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

14: 25-Ոստիկանությունը տարածքում լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930