Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա վաղուց սկսված իրավական գործընթաց է». Արարատ Միրզոյան

Հունիս 15,2020 22:15

«Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը ՀՀ գլխավոր դատախազը հղել է ԱԺ աշխատակազմին, ԱԺ-ի խորհուրդն էլ այսօր նիստում հաստատել է այդ նախագծերը, եւ վաղվա հերթական նիստում կքննարկենք նաեւ այս հարցը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ականների պնդումներին, թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվողը քաղաքական հետապնդում է, Միրզոյանը նշեց. «Այդ մասին շատ ասելիք կա: Ընդգծեմ աներկբա իրողությունը՝ սա զուտ իրավական գործընթաց է, որը նախաձեռնված է շատ վաղուց: Դուք գիտեք, որ շատ գործեր են քննվում իրավապահ համակարգում՝ գործիչներին առնչվող: Բացառապես իրավական գործընթացի մասին է խոսքը, որն, անշուշտ, վերաբերում է քաղաքական կուսակցության ղեկավարին, եւ հասկանալի է, որ քաղաքական ենթատեքստ է հաղորդվում, բայց կատարվողն իրավական է: Թույլ տվեք այս պահին առավել մանրամասն չխոսել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930