Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտախմբերը հանդես եկան գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին

Հունիս 22,2020 11:20

Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես եկան գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:

ԿԵԱԿ երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, հունիսի 21-ին ներկայացված համերգին ելույթ ունեցան փոքր կազմերով։ Նման երախտիքի համերգի անցկացման գաղափարը ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանինն էր։ Այս քայլով կենտրոնն իր շնորհակալություն էր հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար:

Ընդ որում՝ համերգը տեղի ունեցավ ոչ թե Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում, այլ պատշգամբում, որտեղ տեղադրվել էր հատուկ լուսավորություն, պահպանվել էին անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։

Համերգին երաժշտախմբերը կատարեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երեկոն ուղեկցվեց երախտիքի խոսքերով, ինչպես նաև կյանքեր փրկող բժիշկների տեսանյութերով։

Հաշվի առնելով համերգի հետ կապված ջերմ արձագանքներն ու հաջողությունը՝ ԿԵԱԿ-ը խոստանում է գեղեցիկ ավանդույթ դարձնել բացօթյա համերգների կազմակերպումը։

👉 Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին

👉 Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին🎶Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին իր էջով կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։🎼Համերգին փոքր կազմերով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին։📍Համերգին կարող եք միանալ 🗓 հունիսի 21-ին, ⏳ժամը 21:00 մեր էջում:

Gepostet von National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն am Sonntag, 21. Juni 2020

Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930