Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմումը հետ վերցնելու վերաբերյալ

Հունիս 25,2020 15:51

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՂ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՑ

ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1,606

ԴԻՄՈՒՄՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

(«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

Բարձր Դատարան,

Սույնով Ձեզ է ներկայացվում, միջնորդություն (դիմում) 2019 թվականի մայիս և հունիս ամիսներին իմ կողմից որպես Ռ.Ս. Քոչարյանի ներկայացուցիչ՝ լիազորագրի հիման վրա որը գործում առկա է, ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու և նույն դրույթի Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու  վերաբերյալ դիմումները, որոնք 2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴԱՈ-60 և 61 աշխատակարգային որոշումներով վարույթ էին ընդունվել՝ հետ վերցնելու վերաբերյալ:

Ի թիվս այլի, սույն դիմումի հիմք է հանդիսանում՝ սահմանադրական վերահսկողության սուբյեկտների կողմից իրենց սահմանադրական պարտականության կատարման, Սահմանադրության գերակայության երաշխավորման նպաստելու սահմանադրական պարտականության կատարման առկախումը սույն գործի քննությունից:

Մասնավորապես ս.թ. հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Է. Մարուքյանը և Տ. Սիմոնյանը հայտարարեցին, որ կմիանան Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորական նախաձեռնության գործընթացին /միաժամանակ որակելով ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտը ակնհայտ հակասահմանադրական/ միայն Սահմանադրական դատարանում Ռ.Ս. Քոչարյանի գործի քննության ավարտից հետո:  Անընդունելի են նման շահարկումները սահմանադրական պարտականությունների կատարման հաշվին:

Միջնորդության իրավական հիմքը հանդիսանում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված  կարգավորումները համաձայն որի՝ «Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը…» և դրա իրացման համար նշյալ հիմնավորումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի դրույթներով դիմում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումները հետ վերցնելու խնդրանքով:

ԴԻՄՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Ա. ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ, ի.գ.թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930