Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակ չգնացած խորհրդականը դիսերտացիա է գրում, բայց չգիտի՝ երբ կավարտի

Հունիս 26,2020 17:38

Օրերս ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանը ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհրդական:

Դեռեւս տարիուկես առաջ  Aravot.am-ի հետ զրույցում Վահան Կոստանյանն ասել  է, որ Ազգային ժողովում էլ գիտությամբ կզբաղվի եւ եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա:

Aravot.am-ը Վահան Կոստանյանից, արդեն նոր պաշտոնում, կրկին հետաքրքրվեց՝ գրո՞ւմ է ատենախոսությունը, ի՞նչ թեմայով է այն եւ ո՞վ է գիտական ղեկավարը: «Ատենախոսությունը վերաբերում է այրում էթնիկ խմբին: Գիտական ղեկավարը Վարդան Ոսկանյանն է: Նախատեսված կարգով ընթանում է գործընթացը»,-ասաց ԱԺ նախագահի խորհրդականը: Սակայն դժվարացավ ասել, թե երբ պատրաստ կլինի:

Հետաքրքրվեցինք՝ կարողանո՞ւմ է զուգահեռել քաղաքական ու գիտական գործունեությունները, գիտության համար ժամանակ մնո՞ւմ է, Վահան Կոստանյանը հակիրճ պատասխանեց. «Այո, այլ մեկնաբանություն չունեմ, շնորհակալ եմ»:

Aravot.am-ը կապվեց նաեւ ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որի՝ ԿԳ նախարարի տեղակալ եղած տարիներին է Վահան Կոստանյանին տարկետում տրամադրվել, որով նա ազատվել է զինվորական ծառայությունից՝ գիտությամբ զբաղվելու համար, ինչն առաջացրել էր այլ ուսանողների դժգոհությունը, որոնք վիճարկելով  գործընթացի օբյեկտիվությունը՝ բաց նամակով դիմել էին Հովհաննես Հովհաննիսյանին:

Պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ փոխնախարարի պաշտոնում ինքը եղել է տարկետում շնորհող հանձնաժողովի անդամ, իր պաշտոնավարման ժամանակ է Վահան Կոստանյանն ազատվել բանակից, տեղեկություններ ունի՞ Կոստանյանն արդյոք այս պահին գիտությամբ զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Հանձնաժողովը բաղկացած էր 30 անդամից ու տարկետում է տրամադրել մոտ 200 ուսանողի։ Ես չեմ կարող հետաքրքրվել բոլոր ուսանողների գիտական առաջընթացով»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան  Կոստանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930