Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժ. «Ունենալու ենք 3 տարեկանից սեռականացված սերունդ»

Հուլիս 07,2020 14:37

Մանկավարժ, արվեստաբան Լիլիթ Մարգարյանը, որ մի խումբ ծնողների հետ մասնակցում էր Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցից դուրս թողնելու, Լանզարոտեի կոնվենցիայի եւ այլ թեմաներով քննարկմանը՝ հիշեցնելով իշխող ուժի հայտնի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսը՝ նշեց. «Ո՞վ է որոշել ինչո՞վ է երջանիկ մեր հասարակությունը, լուծվե՞լ են բոլոր համազգային խնդիրները, ինչ է՝ Սփյուռքը այլեւս ուծացման ենթակա չէ՞, մեզ վերադարձրե՞լ են մեր հողերը, Արցախյան հիմնախնդիրը լուծե՞լ են, չունե՞նք բնապահպանական աղետի վտանգ, բայց պատրաստվում ենք երջանիկ լինել… Ահա այն կեղծ հիմքը, որի վրա փորձում են կառուցել այս խայտառակ աշտարակը:

Ու որպեսզի դա իրագործվի, մի քանի ճակատներով հարձակում է գնում՝ դպրոցական ծրագրերի փոփոխություն, հարձակում եկեղեցու վրա, առողջապահական խնդիրներ, հնարավոր պատվաստումները մեր երեխաներին, եւ այդ բոլորը միանգամից ներմուծվել է մեր կյանք, եւ մեր հոգսաշատ հասարակությունը, մեր ազգը այլեւս չի կողմնորոշում, որի դեմ պայքարել, այնինչ պետք է պայքարել ամեն ինչի դեմ եւ ամեն րոպե»:

Ինչ վերաբերում է Լանզարոտեի կոնվենցիային, Լիլիթ Մարգարյանը խորհուրդ տվեց, որ այն կարդան բոլոր ծնողները, անգամ նրանք, որոնք լինելով մանկավարժ՝ գտնում են, որ ապահովագրված ենք բոլոր վտանգներից: «Եթե սա հաջողվի ներմուծել դպրոց եւ մանկապարտեզ, ապա բերելու է նրան, որ ունենալու ենք երեք տարեկանից սեռականացված սերունդ: Եթե ոչ մի փոփոխություն էլ չկատարվի դպրոցական ծրագրերում, անգամ մասնագիտական առարկաները տասնապատիկ ավելանան, ոչ թե պակասեն, ինչ հիմա կատարվում է, միեւնույն է՝ մենք կորցնելու ենք ոչ միայն այդ սերունդը, այլեւ մեր ազգը:

Մենք ունենալու ենք կործանված պետականություն, որովհետեւ ոչ ոք չի կարող ժխտել, որ սեռականությունը մարդու կյանքում ինչ-որ փուլում կարեւոր է, դրա ներդաշնակ զարգացումը հոգեկան, ֆիզիկական առողջության գործոն է, բայց չի կարելի հենվել դրա վրա եւ երեք-չորս տարեկանից ապականել, պղծել մեր երեխաներին, արդյունքում ստանալու ենք խեղված հոգեբանությամբ, կործանված արժեհամակարգով եւ ծնողից օտարված սերունդ»,-հայտարարեց ծնողը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031