Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին պնդում է, որ խաբել են, «Քարֆուրից» պարզաբանում են՝ «մոլորեցնելու նպատակ չունեն»

Հուլիս 07,2020 20:07 Share

Aravot.am-ը դժգոհություններ էր ստացել «Քարֆուրի» սպասարկման հետ կապված, մասնավորապես  մեզ դիմած Մերի Նիկողոսյանը դժգոհել էր. «Յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ, կիրակի և երկուշաբթի «Քարֆուր» սուպերմարկետների ցանցերում զեղչերի օր է հայտարարվում: Քանի որ ես  վաղուց չեմ օգտվում օլիգարխների սուպերմարկետներից, նախընտրում եմ հիմնականում «Քարֆուրը», բայց արդեն որերորդ անգամ համոզվում եմ, որ այստեղ ևս մոլորեցնում են սպառողին»:

Քաղաքացին պնդում էր, որ տղամարդու 1.990  դրամանոց հողաթափերը, որ զեղչվել էին 1.290 դրամ, ինքը գնել է, տուն հասնելուն պես պարզել, որ դրամարկղում 1.690 դրամ են հաշվել: Մերի Նիկողոսյանն ուղարկել էր նաեւ կտրոնը:

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհել էր, որ «Քարֆուրում» իր ընտրած ապրանքը մեկ ուրիշ ապրանքի գնով են վաճառել:

Aravot.am-ի հետ զրույցում «Քարֆուրի» մարքետինգի բաժնի պատասխանատու Արմինե Ղազարյանը վստահեցրեց, որ հողաթափ գնած հաճախորդը պարզապես ձեռք է բերել ապրանք, որն արտաքնապես նման է եղել այդ պահին ակցիայի տակ գտնված ապրանքին։

«Կից կարող եք տեսնել 03 Հուլիսի 2020-ից  06 Հուլիսի 2020-ը ակցիայի տակ գտնված տղամարդու հողաթափի նկարը, որը նշված ժամանակահատվածում արժեցել է 1,290 դրամ, (իսկ այժմ արժի 1,990 դրամ, քանի որ ակցիան ավարտվել է և հին գինը վերականգնվել է) ինչպես և նշված էր ակցիայի նկարում։

Ըստ հաճախորդի ներկայացրած կտրոնի լուսանկարի՝  նա ձեռք է բերել այլ` կանացի հողաթափ, որը տվյալ ժամանակահատվածում չի եղել ակցիայի տակ և արժեցել է 1,690 դրամ: Այսինքն, իրականում  տեղի է ունեցել թյուրըմբռնում, և հաճախորդի մոտ ձևավորվել է կարծիք, որ իրեն խաբում են։ Ամեն դեպքում հաճախորդը կարող է 14 օրվա ընթացում մոտենալ հաճախորդների սպասարկման բաժին և կատարել վերադարձ, եթե ապրանքի արտաքին տեսքը և պիտակը վնասված չեն»։

Ինչ վերաբերվում է մյուս հաճախորդի դժգոհությանը, այս մասին էլ Արմինե Ղազարյանը նշեց. «Հաճախորդն արդեն  ներկայացրել է իր բողոքը, որը մեր պնդմամբ կրում է զուտ տեխնիկական բնույթ և ինչ-որ առումով կապված է հաճախորդների սպասարկման որակի հետ: Վստահեցնում ենք, որ  կարճ ժամանակում կանենք ամեն բան, որպեսզի այլևս նման բան չկրկնվի։

Որպես ամփոփում, ցանկանում եմ վստահեցնել, որ խաբեությունը և հաճախորդներին մոլորեցնելը ոչ մի դեպքում «Քարֆուր Հայաստանի» գործելաոճը չէ, մենք մտադրություն չունենք և չենք ունեցել հաճախորդներին խաբելու և մոլորեցնելու։ Շաբաթավերջյան ակցիաները և ցանկացած ակցիա, որը իրականացնում է «Քարֆուր Հայաստանը»՝ իրական է, և ոչ մի ապրանքի արժեք չի կեղծվում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. hay says:

    Դուք չեք զգում,որ սա ծածկված գովազդ է
    “Յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ, կիրակի և երկուշաբթի «Քարֆուր» սուպերմարկետների ցանցերում զեղչերի օր է հայտարարվում: Քանի որ ես վաղուց չեմ օգտվում օլիգարխների սուպերմարկետներից, նախընտրում եմ հիմնականում «Քարֆուրը»”
    Կամ դուք եք սկսել ծածկված գովազդով զբաղվել,կամ կույր եք ու ձեզ ֆռռացնում են:

  2. Գոհար says:

    Հարգելի hay, քաղաքացու խնդիրը հենց նշյալ ակցիաների հետ էր առնչվում, ինքն ավելի թանկ գնով էր գնել ապրանքը, իր պնդմամբ: Ինչ թաքնված գովազդի մասին է խոսքը:
    Իսկ Քարֆուրի տեսակետը ներկայացված է, որովհետեւ ըստ մեր վարքականոնի՝ պարտադիր էերկրորդ կողմին լսելը:

  3. hay says:

    Ես ոչ մի վիրավորական բան չէի գրել,բայց իմ մեկնաբանությունը չկա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031