Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ հստակ է միայն Դոհայի գավաթի խաղարկության ժամկետը

Հուլիս 07,2020 23:13

Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ փոփոխություններ է կատարել ինչպես Տոկիոյի օլիմպիական խաղերի, այնպես էլ միջազգային մրցաշարերի անցկացման ժամանակացույցում, մեկ մրցաշարի անցկացման հստակ վայրն ու ժամկետը, այնուամենայնիվ, հաստատել է: Խոսքը առանձին գործիքների վրա  Դոհայի գավաթի խաղարկության մասին է, որը կայանալու է եկող տարվա մարտի 10-ից 13-ը:

Դոհայի գավաթը Հայաստանի մարմնամարզիկների համար այն մրցաշարն է, որին նրանք հատկապես վերջին տարիներին մասնակցում են մշտապես եւ որպես կանոն՝ հաջող:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031