Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն ընդգծել է հայկական մշակույթը ժամանակակից եղանակներով ներկայացնելու կարևորությունը և նշել՝ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել

Հուլիս 13,2020 18:10

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ազգային պատկերասրահի գործունեությամբ և կարևորել արվեստասերների հետ մշտական կապը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ազգային պատկերասրահի ծրագրերին: Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով պատկերասրահի արդիականացման ռազմավարությանը, դրա իրականացման հետ կապված հարցերին:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական հարուստ մշակույթն առավել ընդգրկուն և ժամանակակից եղանակներով ներկայացնելու կարևորությունը և նշել, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել: Անդրադարձ է եղել նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային պատկերասրահի համագործակցության հնարավորությանը՝ նախագահական նստավայրի տարածքում համատեղ մշակութային միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031