Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում․ ՍԴՀԿ

Հուլիս 18,2020 10:45
sdhk

Անցած հինգ օրերի ընթացքում Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները և շրջանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում և շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ:

Դատապարտելի ենք գտնում նաև Թուրքիայի բացահայտ կողմնակալ կեցվածքը ներկա իրավիճակի առնչությամբ, որ միայն կարող է նպաստել տարածաշրջանի էլ ավելի ապակայունացմանը:

Վերջին իրադարձությունները եկան վերահաստատելու այն փաստը, որ հայոց քաջարի ու մարտունակ բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանել հայրենի սահմանները, այլ հարկ եղած դեպքում ճշգրիտ գործողություններով բարելավել իր մարտական դիրքերը: Հույս ունենք, որ ռազմական գերակայության պատրանքներով լի հակառակորդը, որ տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի նկատմամբ  ռազմատենչ կոչերով ու պատերազմի սպառնալիքով էր հանդես գալիս, վերջին զարգացումների լույսի տակ ճիշտ հետևություններ կանի և կվերադառնա բանակցային սեղան:

Այս օրերին, ավելի քան երբեք, կարևորում ենք համախմբվածության և միասնականության անհրաժեշտությունը, դիմագրավելու համար ոչ միայն երևացող, այլ աներևույթ թշնամուն, որը տակավին շարունակում է մեծագույն վտանգ ներկայացնել հայրենիքի բարօրությանը ու ապագային:

Առ այդ, կրկին կոչ ենք ուղղում մեր հայաստանաբնակ և արցախաբնակ հայրենակիցներին՝ հետևել «Կորոնա» համաճարակի դեմ կանխարգելիչ կանոններին, հանուն «Հզոր սահման, հզոր թիկունք» սկզբունքի:

Կեցցե՛ հայոց բանակը:

Բյո՛ւր հարգանք զոհված մարտիկների  հիշատակին:

 

ՍԴ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031