Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական կառույցների հասարակական գործիչների հետ

Հուլիս 20,2020 20:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Ս/թ․ հուլիսի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական միավորումներ և համայնքային կառույցներ ներկայացնող հասարակական գործիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը, սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած զարգացումներին առնչվող հարցեր։

Հանդիպմանը, մասնավորապես, ընդգծվել է համախմբված գործելակերպի, այս օրերին հնարավոր սադրանքներից զերծ մնալու և միասնական ջանքերով ծագող հարցերի կարգավորման կարևորությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: