Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանն ի պատասխան. «Եթե Քոչարյանն ու Սարգսյանն այդպիսի ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ հակառուսական կազմակերպությունները»

Հուլիս 28,2020 20:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում լրագրողը վարչապետին խնդրեց մեկնաբանել Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ վերջերս կատարած աղմկահարույց գրառումը: Վարչապետն ասաց, որ չի կարդացել այդ գրառումը, բայց այն Հայաստանում հանրային  շատ բացասական արձագանք ունեցավ:

Պատասխանելով Սիմոնյանի գրառման այն հատվածին, թե Հայաստանում հակառուսական քարոզչական կազմակերպություններ են գործում,  Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ կազմակերպությունները ստեղծվել են այն ժամանակ, երբ ՌԴ-ում ոչ ոք կասկածի տակ չէր դնում ՀՀ կառավարության ռուսամետ ձգտումները.

«Այդ  բոլոր կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի. Սերժ Սարգսյանի ժամանակներում: Եթե նրանք այդպիսի ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները, որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել: Ինչո՞ւ դրանց գոյությունը այն ժամանակ  խնդիր չէր հայ-ռուսական հարաբերություններում, եթե դրանք խնդիր են, իսկ 2018 թվականից հետո հանկարծ դարձան խնդիր»:

Լրագրողի արձագանքին՝ այս հարցազրույցից հետո, երևի, կպատասխանեն, վարչապետն ասաց՝ եկեք չպատասխանեն, որովհետեւ այստեղ խնդիր չկա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031