Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակի կամրջից նետված քաղաքացուն հոսպիտալացրել են

Հուլիս 29,2020 13:44 Share

Հուլիսի 29-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։

Ոստիկանության աշխատակիցները տեղում են․ նախնական տեղեկատվության համաձայն քաղաքացին ցույց է տալիս կենդանության նշաններ։

Շտապօգնության աշխատակիցները ևս մոտեցել են դեպքի վայր և քաղաքացուն հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ։

Քաղաքացին գտնվել է ոչ դժվարամատչելի վայրում․ փրկարարների օգնության կարիք չի առաջացել։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել