Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին (տեսանյութ)

Օգոստոս 16,2020 20:44

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Աբովյանում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին։ Սուրբ Հովհաննես եկեղեցու բակը բազմամարդ է եղել,  պատարագից հետո Ծառուկյանը զրուցել է ներկաների հետ, լուսանկարվել նրանց հետ։ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է երիտասարդների՝ կրթության չափորոշիչների հետ կապված մտահոգություններին։ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ ԲՀԿ երիտասարդական թեւի հարցումներով պարզվել է, որ հարցվողների 90 տոկոսը դեմ է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան հանվի դպրոցական ծրագրից։

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Խաղողօրհնեքը, Տիրամորը նվիրված տոներից ամենահինն է

Հայ առաքելական սուրբ եկեղեցու չորրորդ տաղավար տոնը՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Խաղողօրհնեքը, Տիրամորը նվիրված տոներից ամենահինն է:Խաղողի օրհնությամբ նաև տարվա ամբողջ բերքն է օրհնվում։Թող հայ օջախներում այս տարի բերքառատ լինի:

Gepostet von Gagik Tsarukyan am Sonntag, 16. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31