Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարգսյանը չէ, որ պետք է ասի՝ ում պարգևատրենք». Քրիստինե Պողոսյան

Օգոստոս 20,2020 21:12

«Ռազմական և քաղաքական ղեկավարությունն է որոշում կայացնում պարգեւատրել զինծառայողներին իրենց խիզախության համար, Սարգսյանը չէ, որ պետք է ասի՝ ում պարգևատրենք»,- սա ԱԺ պատգամավոր, ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի պատասխանն է Aravot.am-ի հարցին:

Երեկ, մամուլի ասուլիսում, ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն էր տարակուսանք հայտնել այն մասով, որ տավուշյան բախումներից հետո 71 զինծառայող պարգեւատրվել կամ պարգեւատրվելու են «Մարտական խաչ» շքանշանով:

«Անշուշտ, Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսեւորեցին եւ կատարեցին շատ լուրջ խնդիր: Սա պետք է գնահատել եւ շնորհավորել մեր զինված ուժերին: Բայց նույնը պետք էր անել 2018-ի մայիս-հունիս ամիսներին, Նախիջեւանի ուղղությամբ. դա անհրաժեշտություն էր»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ երկու նկատառում հայտնելով. «Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում նաեւ ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե ո՞ր սխրանքի համար են այդ 71 հոգին, որ պարգեւատրվել են կամ պիտի պարգեւատրվեն «Մարտական խաչով», պարգեւատրվել այդ շատ բարձր շքանշաններով»:

Սերժ Սարգսյանը նաեւ համեմատեց 1994-ի կնքած հրադադարից հետո, երբ առաջին նախագահն ամփոփել է չորս տարվա պատերազմական գործողություններն ու դրանցում ակտիվ գործողություններ ունեցողներին, այդ թվում նաեւ Շուշիի գրավման օպերացիան, ընդամենը երկու տասնյակ հոգի է պարգեւատրվել «Մարտական խաչով»:

Քրիստինե Պողոսյանի հետ զրույցի այլ մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31